չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ակնհայտ է՝ նոյեմբերի 9-ի փաստաթղթով միջանցք չկա, բայց գրեթե ակնհայտ է, որ կա բանավոր պայմանավորվածություն. Սաղաթելյան

Ակնհայտ է՝ նոյեմբերի 9-ի փաստաթղթով միջանցք չկա, բայց գրեթե ակնհայտ է, որ կա բանավոր պայմանավորվածություն. Սաղաթելյան

Ակնհայտ է, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթով միջանցք չկա, բայց գրեթե ակնհայտ է, որ կա բանավոր պայմանավորվածություն: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Իմ մոտ տպավորություն է, որ այո, Նիկոլը այդ ժամանակ բանավոր խոստումը տվել է եւ հիմա դա են ուզում: Ադրբեջանն անընդհատ ասում է՝ ունենք պայմանավորվածություն: Մենք դրա համար ենք ասում, որ էս մարդու գնալով այդ  հարցն էլ է լուծվում, ինքն իր հետ տանում է բոլոր պայմանավորվածությունները»,-ասաց նա:

Անդրադառնալով Ալիեւի նախօրեին արած հայտարարություններին, ընդդիմադիր պատգամավորը նկատեց, որ Ալիեւը լկտիացել է, շարունակում է սպառնալ հայ ժողովրդին, Հայաստանին, որովհետեւ իշխանության ղեկին թրքահպատակ իշխանություն է:

  • Կիսվել: