ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Ախալքալաքում ձերբակալված Արթուր Գաբրիելյանին պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել (վիդեո)

Ախալքալաքում ձերբակալված Արթուր Գաբրիելյանին պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել (վիդեո)

Օգոստոսի 8-ին Ախալքալաքում ձերբակալված Արթուր Գաբրիելյանին պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել կանխամտածված սպանության եւ զենքի ապօրինի ձեռք բերման, պահելու եւ կրելու համար, հայտնում է JNews- ը:

Ախալքալաքում տեղի ունեցած սպանության փաստի առթիվ Վրաստանի դատախազությունն Արթուր Գաբրիելյանին մեղադրանք է առաջադրել կանխամտածված սպանության եւ հրազենի եւ զինամթերքի ապօրինի ձեռքբերման, պահման եւ կրելու համար:

Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 8-ին երիտասարդների միջեւ վիճաբանության ժամանակ, սպանվել է 27-ամյա մի տղամարդ: Այս ողբերգությունը զանգվածային անկարգությունների պատճառ էր դարձել: Հանգուցյալի համագյուղացիները գնացել էին ջարդելու սպանության մեջ կասկածվողի հարազատների տներն ու ավտոմեքենաները: Արդյունքում իրավիճակը կարգավորելու համար հատուկ նշանակության ուժեր էին ներգրավվել: Այս պահին իրավիճակն Ախալքալաքում կայունացել է:



Ձեռնարկված օպերատիվ-որոնողական աշխատանքների արդյունքում ձերբակալվել էր Արթուր Գաբրիելյանը (ծնվ. 1983 թ.)` կանխամտածված սպանության եւ հրազենի ապօրինի ձեռքբերման, պահման եւ օգտագործման մեղադրանքով: Հանցագործության համար առավելագույն պատիժը 7-ից 15 տարվա ազատազրկումն է:

Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալ Ա.Գ.-ն վեճի ընթացքում հրազենից մահացու վիրավորել է Վ.Մ.-ին (ծնվ. 1993 թ.): Վ.Մ.-ն մահացել է նախքան հիվանդանոց տեղափոխվելը:

Մեղադրյալի անձնական խուզարկության ընթացքում իրավապահները առգրավել են այն զենքը, որով կատարվել է հանցագործությունը:

Ա.Գ.-ն ձերբակալվել է դեպքից մի քանի ժամ անց: Հետաքննությունն իրականացվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածի եւ Վրաստանի Քրեական օրենսգրքի 236-րդ, III եւ IV հոդվածներով, որոնք կանխամտածված սպանություն եւ զենք ապօրինի պահում են նախատեսում:


Հետաքննությունը շարունակվում է «խմբակային բռնություն կազմակերպելու եւ դրանում մասնակցության փաստով` հանցագործներին բացահայտելու եւ ձերբակալելու նպատակով»:

  • Կիսվել: