կիրակի, օգոստոս 16
16 / 8 / 2026
ԱԽ քարտուղարը Ֆինլանդիայում ներկայացրել է ԼՂ-ում առաջացած ճգնաժամը

ԱԽ քարտուղարը Ֆինլանդիայում ներկայացրել է ԼՂ-ում առաջացած ճգնաժամը

Դեկտեմբերի 14-ին աշխատանքային այցով Ֆինլանդիայի Հանրապետությունում գտնվող ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ֆինլանդիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Պեկկա Հաավիստոյի, Ֆինլանդիայի Հանրապետության խորհրդարանի փոխնախագահ Յուհո Էէրոլայի և Ֆինլանդիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Վիլհելմ Յուննիլայի հետ։

Հանդիպումների ընթացքում Գրիգորյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքով անարգել տեղաշարժի, ինչպես նաև դեպի Լեռնային Ղարաբաղ գազի մատակարարման արգելափակումը և դրանց հետևանքով առաջացած պարենային ու հումանիտար ճգնաժամը:

Քարտուղար Գրիգորյանը կոչ է արել զրուցակիցներին հանդես գալ Ադրբեջանի գործողությունների հասցեական գնահատականներով:

Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Պեկկա Հաավիստոն արտահայտել է իր երկրի պատրաստակամությունն աջակցելու տարածաշրջանում հակամարտության հաղթահարմանը, այդ թվում նաև՝ ԵԱՀԿ շրջանակներում: 

Զրուցակիցները նաև անդրադարձել են հայ-ֆիննական հարաբերությունների զարգացմանը։

  • Կիսվել: