երեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2025
Աջակցում ենք ԵՄ-ի հետ սերտ համագործակցությունը զարգացնելու Հայաստանի վճռականությունը. Լիտվայի ԱԳ նախարար

Աջակցում ենք ԵՄ-ի հետ սերտ համագործակցությունը զարգացնելու Հայաստանի վճռականությունը. Լիտվայի ԱԳ նախարար

Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսն իր թվիթերյան էջում շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ժողովրդին Անկախության տոնի առթիվ։

«Սրտանց շնորհավորում ենք Հայաստանի ժողովրդին Անկախության տոնի առթիվ: Մենք գնահատում ենք մեր ժողովուրդների բարեկամությունը և ընդհանուր հարգանքը ժողովրդավարական արժեքների նկատմամբ և աջակցում ենք Հայաստանի վճռականությանը ՝ զարգացնելու սերտ համագործակցությունը ԵՄ-ի հետ և խաղաղություն բերելու Հարավային Կովկաս»,- ասված է Գաբրիելիուս Լանդսբերգիսի ուղերձում։

  • Կիսվել: