հինգշաբթի, օգոստոս 20
20 / 8 / 2026
Աջակցենք Հայաստանին և Արցախին․ Վալանս քաղաքապետի ուղերձը Ծիծեռնակաբերդից

Աջակցենք Հայաստանին և Արցախին․ Վալանս քաղաքապետի ուղերձը Ծիծեռնակաբերդից

Ֆրանսիայի Վալանս քաղաքի պատվիրակությունը՝ քաղաքապետ Նիկոլա Դարագոնի ղեկավարությամբ այս օրերին գտնվում է Հայաստանում։

Այսօր քաղաքապետ Նիկոլա Դարագոնն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և Եռաբլուր զինվորական պանթեոն ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի և հայրենիքի համար նահատակված հերոսների հիշատակին:

«Ինչպիսին էլ որ լինեն մեր արմատները կամ մեր ծագումը, Մենք սիրում ենք ազատությունն ու ժողովրդավարությունը։ Հայաստանի հետ մեր բազմադարյա կապերը մեզանից պահանջում են հեռու չմնալ ։ Աջակցենք մեր քույր քաղաքները ՝ Իջևանը և Ստեփանակերտը, աջակցենք Հայաստանին և Արցախին ։ Մենք պետք ենք Հայաստանին», - ասել է Դարագոնը տեսաուղերձում  հայրենակիցների

  • Կիսվել: