կիրակի, հոկտեմբեր 18
18 / 10 / 2026
ԱԻՆ, Ֆինանսների, Առողջապահության, Արդարադատության, ԿԳՄՍ նախարարներ են նշանակվել

ԱԻՆ, Ֆինանսների, Առողջապահության, Արդարադատության, ԿԳՄՍ նախարարներ են նշանակվել

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Անահիտ Ավանեսյանը նշանակվել է առողջապահության,  Անդրանիկ Փիլոյանը՝ արտակարգ իրավիճակների, Վահրամ Դումանյանը՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, Վահան Քերոբյանը՝ Էկոնոմիկայի, Տիգրան Խաչատրյանը՝ ֆինանսների, Կարեն Անդրեսյանը՝ արդարադատության նախարար։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Անահիտ ԱՎԱՆԵՍՅԱՆԻՆ նշանակել առողջապահության նախարար:

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Անդրանիկ ՓԻԼՈՅԱՆԻՆ նշանակել արտակարգ իրավիճակների նախարար:

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Վահրամ ԴՈՒՄԱՆՅԱՆԻՆ նշանակել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար:

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Վահան ՔԵՐՈԲՅԱՆԻՆ նշանակել էկոնոմիկայի նախարար:

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Տիգրան ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ նշանակել ֆինանսների նախարար:

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Կարեն ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻՆ նշանակել արդարադատության նախարար»,- ասված է նախագահի համապատասխան հրամանագրերում։

 

  • Կիսվել: