կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
ԱԻ նախարարն ընդունել է Արգենտինայի դեսպանին, քննարկվել են համագործակցության հարցեր

ԱԻ նախարարն ընդունել է Արգենտինայի դեսպանին, քննարկվել են համագործակցության հարցեր

ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանն այսօր ընդունել է Հայաստանում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիանո Վերգարային և հյուպատոս Լաուրա Բեատրիս Ֆրակասային, տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը:

Ա. Փիլոյանը ողջունելով հյուրերին, շնորհակալություն է հայտնել հանդիպման նախաձեռնության համար և կարևորել համագործակցության հեռանկարները՝ հաշվի առնելով երկու երկրներին բնորոշ բնական աղետները:

Նախարարն անդրադարձել է նաև Արգենտինայի «Սեյսմիկ կանխարգելման ազգային ինստիտուտի» և Հայաստանի ‹‹Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն›› փոխգործակցության հնարավորությանը:

Դեսպան Մարիանո Վերգարան ներկայացրել է համագործակցության մի շարք ծրագրեր: Նա վստահեցրել է, որ կա մեծ պատրաստակամություն՝ հումանիտար, փորձագիտական և կամավորական աջակցություն ցուցաբերելու այն բոլոր ոլորտներում, որտեղ ԱԻ նախարարությունը դրա կարիքը կունենա:

Ի թիվս այլ հարցերի, քննարկվել են նաև հետպատերազմյան խնդիրների հաղթահարման ծրագրեր:

  • Կիսվել: