չորեքշաբթի, հուլիս 15
15 / 7 / 2026
ԱՀԿ-ն պատրաստվում է թարմացնել կորոնավիրուսի բուժման ուղեցույցները

ԱՀԿ-ն պատրաստվում է թարմացնել կորոնավիրուսի բուժման ուղեցույցները

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել է, որ պատրաստվում է թարմացնել կորոնավիրուսով վարակվածներին բուժելու վերաբերյալ իր ուղեցույցները:

Դրանք բխում են կլինիկական փորձաքննության արդյունքներից, որոնք ցույց են տվել, որ էժան, սովորական ստերոիդը կարող է օգնել փրկել խիստ ծանր հիվանդներին: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
 
Ըստ ԱՀԿ-ի՝ հրապարակված արդյունքները ցույց են տվել, որ դեքսամետազոնը կրճատել է մահացության մակարդակն առավել ծանր հիվանդների շրջանում մոտավորապես մեկ երրորդով:
 
Այս դեղամիջոցն օգտագործվել է 1960-ականներից ի վեր բորբոքումները նվազեցնելու համար այլ հիվանդությունների ժամանակ, ինչպիսիք են արթրիտը:
 
Չնայած դեքսամետազոնի ուսումնասիրության արդյունքները նախնական են, սակայն նախագծի հետազոտողները ենթադրում են, որ դեղը պետք է անմիջապես դառնա ստանդարտ խիստ ծանր հիվանդների մոտ:

  • Կիսվել: