չորեքշաբթի, հոկտեմբեր 21
21 / 10 / 2026
Ահաբեկիչները շուտափույթ կերպով պետք է անհետանան. մենք կարող ենք կտրուկ քայլեր կատարել. Իրանի գլխավոր դատախազ

Ահաբեկիչները շուտափույթ կերպով պետք է անհետանան. մենք կարող ենք կտրուկ քայլեր կատարել. Իրանի գլխավոր դատախազ

Իրանի և Հայաստանի դիվանագիտական և քաղաքական կապերը միշտ էլ շատ լավ են եղել. Վերջին դեպքերը տարածաշրջանում, սակայն, մեզ ստիպում են, որ այդ շփումները ավելի զարգանան։ Այս մասին, Երեւանում ՀՀ գլխավոր դատախազի հետ հանդիպումից հետո նշել է ԻԻՀ գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին:

Նրա խոսքով՝ Իրանի և Հայաստանի համագործակցությունը պետք է ամենաբարձր մակարդակի վրա լինի և կան դրա նախապայմանները։

«Ինչպես որ հայտարարել են Իրանի պաշտոնյաները, անհրաժեշտ է, որպեսզի լուրջ
քայլեր կատարվեն մեր երկրների հարաբերությունների զարգացման ուղղությամբ։

Հայաստանը և Իրանը հաստատել են, որ ահաբեկիչները, որոնք նկատվել են մեր
սահմաններին, ոչ մի դեպքում հանդուրժելի չեն: Մենք բարիդրացիական կապեր ենք
պահպանում հարևան երկրների հետ, և հույս ունենք, որ նրանք, նախքան հարցի
սրումը, Իրանի այս դիրքորոշումն ընկալեն:

Ահաբեկիչները շուտափույթ կերպով պետք է անհետանան: Մենք կարող ենք կտրուկ
քայլեր կատարել, բայց ես հույս ունեմ, որ մինչ այդ հարևան երկրները իրենք
ձեռնամուխ կլինին հարցի լուծմանը»,-ընդգծել է Իրանի գլխավոր դատախազը:

  • Կիսվել: