չորեքշաբթի, մայիս 29
29 / 5 / 2024
ԱԳՆ տեղակալն ու ԵԱՀԿ ԽՎ նախագահը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և ԵԱՀԿ տարածաշրջանում առկա հակամարտությունների վերաբերյալ

ԱԳՆ տեղակալն ու ԵԱՀԿ ԽՎ նախագահը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և ԵԱՀԿ տարածաշրջանում առկա հակամարտությունների վերաբերյալ

Նոյեմբերի 17-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը ընդունեց ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաումային:

Ողջունելով ԵԱՀԿ ԽՎ նախագահին, Վահե Գևորգյանը գոհունակությամբ արձանագրել է, որ պատմության մեջ առաջին անգամն է, որ Հայաստանը պատիվ ունի հյուրընկալելու ԵԱՀԿ ԽՎ նստաշրջաններից մեկը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և ԵԱՀԿ տարածաշրջանում առկա հակամարտությունների և դրանցից բխող մարտահրավերների վերաբերյալ: Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ իրականացված էթնիկ զտման քաղաքականությունը, խաղաղության և տարածաշրջանային փոխկապակցվածության առնչությամբ, հայկական կողմի մոտեցումները:

ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է խորհրդարանական դիվանագիտության դերը և այն ներդրումը, որը վերջինս կարող է ունենալ անվտանգային տարածաշրջանային մարտահրավերների հասցեագրման ուղղությամբ:

  • Կիսվել: