չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
ԱԳՆ-ն շնորհավորում է բոլորին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ

ԱԳՆ-ն շնորհավորում է բոլորին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ

Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը շնորհավորում է բոլորին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:

2021 թվականը պահանջեց համազգային ջանքերի կենտրոնացում՝ ուղղված Հայաստանի, Արցախի և ողջ հայ ժողովրդի առաջ ծառացած ներքին ու արտաքին մարտահրավերների հաղթահարմանը։

Գալիք տարում ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունն առավելագույն ջանքեր է ներդնելու առկա ու նորահայտ վտանգները չեզոքացնելու, մեր երկրի համար հնարավորինս բարենպաստ զարգացման պայմաններ ապահովելու և Հայաստանի պետական շահերի առաջմղման համար:
Այսօր մենք ևս մեկ անգամ գլուխ ենք խոնարհում հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհած քաջորդիների հիշատակի առջև, մեր խորին երախտագիտությունը հայտնում նրանց ընտանիքներին ու հարազատներին և խաղաղ ծառայություն մաղթում մարտական հերթապահություն իրականացնող մեր զինվորներին ու սպաներին:

"Ցանկանում ենք շնորհավորել բոլորիս և մաղթել անսասան հավատ ապագայի նկատմամբ, անկոտրում կամք և համառություն՝ վստահ լինելով, որ հավաքական ջանքերի և նպատակամղված աշխատանքի շնորհիվ կկարողանանք կերտել մեր երազանքների հայրենիքը:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ",- նշվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: