հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է վերջին օրերին Իսրայելում  հայկական սրբավայրերի և հայերի թիրախավորման դեպքերին

ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է վերջին օրերին Իսրայելում հայկական սրբավայրերի և հայերի թիրախավորման դեպքերին

ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է վերջին օրերին Իսրայելում, մասնավորապես Երուսաղեմում, հայկական սրբավայրերի և հայերի թիրախավորման դեպքերին։

«Մենք խորապես մտահոգված ենք Երուսաղեմի քրիստոնեական կրոնական հաստատություններին վրա վերջին բռնությունների և վանդալիզմի կապակցությամբ, որոնք ուղղված են Հայոց պատրիարքարանի և Հին քաղաքի հայ բնակիչների դեմ»,-ասված է ՀՀ ԱԳՆ-ը մամուլի քարտուղար Վահան Հունանայանի թվիթերյան էջում։

Հիշեցնենք՝  ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ Երուսաղեմում միանգամից չորս հարձակում է տեղի ունեցել հայերի վրա․ ծայրահեղականները Պատրիարքարանի վրայից փորձել են հանել ՀՀ դրոշը, թքել են հայ եկեղեցականի վրա, արցունքաբեր գազ ցողել հայերի աչքերին։

 

  • Կիսվել: