հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ԱԳՆ մամուլի խոսնակը՝ Ռուսաստանում գտնվող հայերի վերադարձի մասին

ԱԳՆ մամուլի խոսնակը՝ Ռուսաստանում գտնվող հայերի վերադարձի մասին

Ռուսաստանում գտնվող մեր հայրենակիցները, նրանց ընտանիքի անդամները, ինչպես նաև անձինք, որոնք  չունեն քաղաքացիություն, սակայն ունեն ՀՀ-ում օրինական հիմքերով բնակվելու իրավունք, կարող են  վերադառնալ Հայաստան։ Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

Նրա խոսքով՝ այսօրվանից ուժի մեջ է մտել Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների որոշումը, որով սահմանափակվում է երկու երկրների միջև ցամաքային և օդային հաղորդակցությունը:

«Այս սահմանափակումը չի վերաբերում բեռնափոխադրումներին»,- նշեց Նաղդալյանը:

Ուժի մեջ է մտել նաև Վրաստանի Կառավարության որոշումը, որով արգելք է սահմանվում Վրաստանի տարածք օտարերկրյա քաղաքացիների մուտք գործելու վրա, որը սակայն, ըստ երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածության, չի վերաբերում բեռնափոխադրումներին:

ԱԳՆ խոսնակը նշեց, որ քաղաքացիներից շատերին անհանգստացնում է Վրաստանի տարածքով Վերին Լարս անցակետի փակումը, որը պայմանավորված է բացառապես եղանակային պայմաններով:

«Երբ եղանակը բարելավվի, հայ բեռնատարները, որոնք բեռնափոխադրումներ են իրականացնում դեպի Ռուսաստան-Վրաստան, Հայաստան-Վրաստան ուղղությամբ, կարող են անխափան կատարել իրենց գործունեությունը»,- ասաց Նաղդալյանը:

  • Կիսվել: