հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ԱԳՆ ղեկավարն առաջարկեց տոտալ արգելք դնել մուտքի ու ելքի վրա. Կառավարությունը դեմ է

ԱԳՆ ղեկավարն առաջարկեց տոտալ արգելք դնել մուտքի ու ելքի վրա. Կառավարությունը դեմ է

Գործադիրը քննարկում է Հայաստանում մեկ ամսով արտակարգ դրություն հայտարարելու հարցը: ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն առաջարկում է արգելել ՀՀ բոլոր քաղաքացիների ելքը ու օտարերկյա քաղաքացիների մուտքը: Այս մասին նա հայտարարեց կառավարության արտահերթ նիստում՝ նշելով, որ փոփոխվող ցանկի դեպքում կառավարելը բարդ է լինելու:

Կառավարության մյուս անդամները կարծես թե համաձայն չեն Մնացականյանի հետ:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյան նշեց, որ կառավարելիության առումով որևէ խնդիր չի տեսնում, քանի որ մինչ օրս Վրաստանի ու Իրանի հետ այդպիսի ռեժիմ է գործել, ուղղակի մնում է օդային ռեժիմն այդպես դարձնել: Նրա խոսքերով, հնարավոր է տոտալ կերպով արգելել, սակայն դա ճկունության մասով խնդիրներ կառաջանա:

Փաշինյանի խոսքերով, կարել է պայմանավորվել, որ կարգավորումն օրացույցային ժամկետով է գործելու, այսինքն՝ 00:00-ից 24:00:

Մնացականյանի խոսքերով, 00:00-ից հետո կարող են լինել մարդիկ, ովքեր կասեն, որ չեն իմացել այդ մասին:

  • Կիսվել: