հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Աղճատված քաղաքական համակարգը մեկ օրենքով միայն չի կարող առողջանալ. Դանիելյանը՝ Մարուքյանին

Աղճատված քաղաքական համակարգը մեկ օրենքով միայն չի կարող առողջանալ. Դանիելյանը՝ Մարուքյանին

Այս օրինագիծն ունի իր կարգավորման շրջանակը, և, այո՛, մեկ օրենք, պարոն Մարուքյան, չի կարող առողջացնել հիվանդ, աղճատված քաղաքական համակարգը: Այդ մասին «Կուսակցությունների մասին» օրենքում փոփոխությունների նախագծի քննարկմանն իր եզրափակիչ ելույթում ասաց նախագծի համահեղինակ Համազասպ Դանիելյանը՝ արձագանքելով ԼՀԿ խմբակցության ղեկավարին:

Պատգամավորը նշեց, որ օրենքն ընդամենը այն անհրաժեշտ նվազագույն նախապայմանն է, որին պետք է ավելացնել մի քանի այլ հանգամանք՝ օրենքի կիրարկումը, ինստիտուցիոնալ կարողությունները, աստիճանաբար քաղաքական մշակույթի ձևավորումը:   

Անդրադառնալով Արման Բաբաջանյանի նշած կուսակցությունները փակելու հնարավորությանը՝ Դանիելյանը նշեց, որ կուսակցությունների գործունեության արգելումը ծայրահեղ միջոց է, ոչ ընդունելի ժողովրդավարական երկրներում, սակայն եթե կուսակցությունը սահմանադրական կարգի դեմ հանցագործություն է իրականացնում, փակելու հնարավորություն կա: 

 

Դանիելանը շեշտեց, որ նախագծի շրջանակում արել են առավելագույնը քաղաքական կուսակցությունների գործունեության համար՝ մի կողմից՝ ազատական և նպաստավոր պայմաններ ստեղծելու, մյուս կողմից՝ այդ միավորների գործունեությունը հանրության առջև թափանցիկ և պատասխանատու դարձնելու առումով: 

  • Կիսվել: