ԱԳ փոխնախարարը հայտնել է ՀՀ պատրաստակամությունն ակտիվացնել շփումները Աֆրիկյան միության հետ
Հունիսի 10-ին Ադիս Աբեբայում գտնվող Աֆրիկյան միության կենտրոնակայանում ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Աֆրիկյան միության հանձնաժողովի նախագահի տեղակալ Սելմա Մալիկա Հադադիին:
Հանդիպման ընթացքում նախարարի տեղակալը հայտնել է հայկական կողմի պատրաստակամությունն ակտիվացնել շփումներն ինչպես Աֆրիկյան միության, այնպես էլ անդամ պետությունների հետ:
Երկուստեք ընդգծվել է կրթության, նորարարության, բարձր տեխնոլոգիաների և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցության համար անհրաժեշտ իրավական շրջանակի ստեղծման անհրաժեշտությունը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև բազմակողմ հարթակներում համագործակցության շուրջ:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել ակտիվ երկխոսությունը 2026թ. Երևանում տեղի ունենալիք Կենսաբազմազանության COP-17-ին և 2027թ. Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերին ընդառաջ: