կիրակի, հունիս 21
21 / 6 / 2026
ԱԳ փոխնախարարը և Իրանի նորանշանակ դեսպանն ընդգծել են երկու երկրների միջև միջև երկխոսության ռազմավարական բնույթը

ԱԳ փոխնախարարը և Իրանի նորանշանակ դեսպանն ընդգծել են երկու երկրների միջև միջև երկխոսության ռազմավարական բնույթը

Դեկտեմբերի 24-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ դեսպան Խալիլ Շիրղոլամիին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ։

Նախարարի տեղակալը շնորհավորել է դեսպանին առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ վերջինս իր նպաստը կբերի ՀՀ-ԻԻՀ հարաբերությունների առավել ամրապնդմանն ու խորացմանը:

Հավատարմագրերի պատճենի հանձնման արարողությանը հաջորդած քննարկման ընթացքում կողմերն ընդգծել են Հայաստանի և Իրանի միջև առկա երկխոսության ռազմավարական բնույթը, ձևավորված փոխվստահության մթնոլորտը, ինչպես նաև երկուստեք պատրտաստակամությունը շարունակել բազմաոլորտ համագործակցությունը՝ հատկապես ենթակառուցվածքային ծրագրերի շրջանակում։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ։

  • Կիսվել: