չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ավինյանը ստորագրել է ԱԳ փոխնախարարների հրաժարականների մասին որոշումները

Ավինյանը ստորագրել է ԱԳ փոխնախարարների հրաժարականների մասին որոշումները

ՀՀ փոխվարչապետ, Նիկոլ Փաշինյանի արձակուրդում գտնվելու ընթացքում նրան փոխարինող Տիգրան Ավինյանը ստորագրել է ՀՀ ԱԳ փոխնախարարների հրաժարականների մասին դիմումները:

Ավինյանի ստորգրմամբ Արտակ Ապիտոնյանը, Ավետ Ադոնցը և Գագիկ Ղալաչյանն ազատվել են զբաղեցրած պաշտոններից: Ուշագրավն այն է, որ Տիգրան Ավինյանն այս պահին չի ստորագրել միայն մի փոխնախարարի՝ Արմեն Ղևոնդյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ որոշումը:

Նշենք, որ ԱԳ նախարար Արա Այվազյանի հրաժարականից հետո հրաժարական են տվել նաև նրա բոլոր տեղակալները: ԱԳՆ աշխատակիցների հետ հրաժեշտի հանդիպման ժամանակ Այվազյանը, մասնավորապես, հայտարարել է, որ ՀՀ ԱԳՆ-ն չի կարող գնալ այնպիսի քայլերի, որոնք կսահմանափակեն կամ կվտանգեն Հայաստանի ինքնիշխանությունն ու անկախությունը։

Ըստ InfoPort.am-ի տեղեկությունների` Այվազյանը համաձայն չէր հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման գործընթացի հետ ՝ այդ հարցը համարելով միասնական փաթեթի բաղադրիչ ՝ արցախյան հիմնախնդրի հետ միասին։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: