ԱԳ նախարարները Մինսկի խումբը լուծարելու մասին դիմում ստորագրեցին՝ ուղղված ԵԱՀԿ–ին. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում լրագրողների հետ հարցազրույցում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված հռչակագրին՝ ընդգծելով, որ տեղի ունեցածի հետ կապված որևէ մեկնաբանություն, որևէ ընկալում անելիս պետք է հենվել հրապարակված տեքստի վրա:
«Այն, ինչ կա, գրված է տեքստում, այն, ինչ չկա տեքստում, ուրեմն չկա»,- ասել է վարչապետը:
Փաշինյանը նշեց, որ Վաշինգտոնում երկու երկրների ԱԳ նախարարները նաև ստորագրել են ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու միասնական դիմումը՝ ուղղված ԵԱՀԿ-ին:
«Ինչու է լուծարվում Մինսկի խումբը. որովհետև, երբ որ հաստատված է խաղաղություն, ՄԽ-ն կոնֆլիկտի սիմվոլն է, և գոյությունը կարող է կողմերի մոտ կասկած առաջացնել մյուս կողմի անկեղծության մասով»,- ասել է վարչապետը։


