ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ԱԳ նախարար Արա Այվազյանի հեռախոսազրույցը Հունաստանի ԱԳ նախարարի հետ

ԱԳ նախարար Արա Այվազյանի հեռախոսազրույցը Հունաստանի ԱԳ նախարարի հետ

Դեկտեմբերի 31-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ: Այս մասին հայտնում են ԱԳ նախարարությունից

Զրուցակիցները քննարկեցին երկկողմ և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցեր: Երկուստեք վերահաստվեց պատրաստակամությունը ջանքեր գործադրել երկու բարեկամ երկրների միջև երկկողմ և բազմակողմ հարթակներում հաստատված համագործակցության ընդլայնման ու խորացման ուղղությամբ:

Նախարարներ Այվազյանը և Դենդիասը մտքեր փոխանակեցին տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցերի շուրջ: Անդրադառնալով Արցախի դեմ թուրք-ադրբեջանական ռազմական ագրեսիային՝ նախարար Այվազյանը բարձր գնահատեց Հունաստանի սկզբունքային դիրքորոշումը և Արցախի ժողովրդին ցուցաբերվող հումանիտար օժանդակությունը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: