երեքշաբթի, օգոստոս 11
11 / 8 / 2026
Ադրբեջանը շարունակաբար սրում է իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան

Ադրբեջանը շարունակաբար սրում է իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան

Ադրբեջանը շարունակաբար սրում է իրադրությունը տարածաշրջանում՝ այս անգամ ապօրինի հսկիչ-անցագրային կետ տեղադրելով ԼՂ-ն Հայաստանին կապող Լաչինի միջանցքում: Այս մասին այսօր՝ ապրիլի 27-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ու եթե մինչեւ հիմա Լաչինի միջանցքը փակ էր կեղծ բնապահպնական ակցիայի պատրվակով, հիմա արդեն պաշտոնապես  փակվել է Ադրբեջանի կողմից:

Սա ոչ միայն տարածաշրջանում լարվածությունը մեծացնելուն, այլեւ ԼՂ-ում հաստատված հումանիտար ճգնաժամը խորացնելուն  ուղղված սադրիչ քայլ է: Միջազգային հանրությունն այս անգամ հստակ գնահատական է տվել ադրբեջանական հսկի-անցագրային կետի տեղադրմանը Լաչինի միջանցքում, բայց կարեւոր է նաեւ արձանագրել այս եւ  սրան նախորդած մի շարք գործողությունների իրական եւ խորքային նպատակը: Այդ նպատակը ԼՂ հայության  էթնիկ զտումն է եւ ցեղասպանություն իրականացնելն է եւ հենց սա պետք է լինի մեր բոլորիս,  միջազգային հանրության ուշադրության առարկան»,-հայտարարեց Փաշինյանը:

  • Կիսվել: