հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ադրբեջանը փորձում է սեպ խրել հայ-վրացական հարաբերություններում. Դավիթ Բաբայան

Ադրբեջանը փորձում է սեպ խրել հայ-վրացական հարաբերություններում. Դավիթ Բաբայան

Ակնհայտ է, որ Ալիեւը աշխարհաքաղաքական եղանակ է ուզում փոխել, այդ թվում նաև մեր բարեկամ Վրաստանում: Այս մասին InfoPort.am-ի հետ զրույցում նշեց Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը` անդրադառնալով Վրաստան կատարած պետական այցի շրջանակներում Մցխետայում Ալիևի պատվին բացված, այսպես կոչված, «Ղարաբաղի խանության ժառանգությունը» ցուցահանդեսին, որի ժամանակ նրան ուղեկցում էր Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

«Ակնհայտ է, որ Ադրբեջանը փորձում է Վրաստանում էլ խաղեր տալ, ինչ կապ ունի Վրաստանը եւ, այսպես կոչված, «Ղարաբաղի խանությունը»: Պարզ է, որ սա Ադրբեջանի աշխարհաքաղաքական նպատակներին հասնելու ձեւերից մեկն է: Բաքուն ուզում է ւ հայ-վրացական հարաբերությունների մեջ սեպ խրել` ուժեղացնելով Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան կապը իրենց աշխարհաքաղաքական ծավալապաշտական նպատակներին հասնելու համար: Եվ , երկրորդ, մինչև «Ղարաբաղի խանության» մասին խոսելը, թող բարձրաձայնեն վրացական եկեղեցական համալիրների հարցը, որոնք Ադրբեջանը փորձում է յուրացնել: Այս ամենի պատասխանը պետք է տա Վրաստանը»,- նշեց նա:

Միևնույն ժամանակ Արցախի գլխավոր դիվանագետը շեշտեց, որ ադրբեջանական նմանօրինակ կեղծ քարոզչության տարածման դեմը պետք է առնել հստակ, նպատակաուղղված քայլերով:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: