Ադրբեջանը պերսոնա նոն գրատա կհայտարարի շվեյցարացի լրագրողների՝ Արցախ այցելության համար
Շվեյցարական Schweizer Monat պարբերականի գլխավոր խմբագիր Ռոբի Գրոբը և երեք աշխատակից Ադրբեջանում կհայտարարվեն պերսոնա նոն գրատա։ Այս մասին տեղեկացնում է haqqin.az-ը՝ հղում կատարելով Neue Zürcher Zeitung-ին։
Նշվում է, որ ամսագրի խմբագրությունը նամակ է ստացել Բեռնում Ադրբեջանի դեսպան Խանիմ Իբրահիմովայից, որում ասվում է, որ պերսոնա նոն գրատա կհայտարարվի, բայց այդ գլխավոր խմբագրի և նրա գործընկերների դեմ քրեական գործ կհարուցվի՝ առանց Բաքվի թույլտվության Լեռնային Ղարաբաղ այցելելու համար։
Schweizer Monat-ի սեպտեմբերյան թողարկումը նվիրված էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը։ Ռոնի Գրոբը և նրա երեք աշխատակիցները եղել են Երևանում, որտեղից նրանց տարել են Ղարաբաղ։ Ամսագրի այդ համարում 34 էջով հրապարակվել է ավելի քան տասը հոդված Լեռնային Ղարաբաղի մասին, տպագրվել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ հարցազրույցը։ Շվեյցարացի լրագրողները նկարագրել են հանրապետության քաղաքական և տնտեսական վիճակը, ինչպես նաև եղել են շփման գծում։
Ուղևորությունը կազմակերպվել և ֆինանսավորվել էր Հարավային Կովկասի Շվեյցարական հիմնադրամի կողմից։