շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ադրբեջանը օկուպացիայի ներքո է պահում ՀՀ ինքնիշխան տարածքի շուրջ 41 քառ.կմ տարածքը` շուրջ 11 տեղամասերում. Աղաջանյան

Ադրբեջանը օկուպացիայի ներքո է պահում ՀՀ ինքնիշխան տարածքի շուրջ 41 քառ.կմ տարածքը` շուրջ 11 տեղամասերում. Աղաջանյան

Ադրբեջանը օկուպացիայի ներքո է պահում ՀՀ ինքնիշխան տարածքի շուրջ 41 քառ.կմ տարածքը` շուրջ 11 տեղամասերում: Այդ մասին Ազգային Ժողովի ամբիոնից հայտարարել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանն` այսօր ԱԺ նիստում հանդես գալով նոյեմբերի 14-ին հայ–ադրբեջանական սահմանին տեղի ունեցած դեպքերի մասին հայտարարությամբ։

«Ադրբեջանը շարունակում է Հայաստանի հետ սահմանին սադրիչ և ագրեսիվ գործողությունները։ Ինչպես հայտարարել է ՀՀ ԱԽ–ը, նոյեմբերի 14-ին Հայաստան–Ադրբեջան սահմանի արևելյան տեղամասերից մեկում Ադրբեջանական ԶՈւ–ը` տեխնիկայի աջակցությամբ ներխուժել են ՀՀ տարածք։ Բանակցությունների արդյունքում զինտեխնիկայի մեծ մասը հետ է քաշվել, բայց հայկական կողմն ունեցել է դիրքային կորուստներ»,– ասաց Աղաջանյանը` հավելելով, որ այս գործողություններով Ադրբեջանն ամրապնդել է դեռևս 2021թ–ի մայիսի 12-ից ՀՀ տարածքում իր ապօրինաբար տիրացած դիրքերը:

«Մայիսի 12-ի ներթափանցումից հետո Ադրբեջանը օկուպացիայի ներքո է հայտնվել ՀՀ ինքնիշխան տարածքի շուրջ 41 քառ.կմ տարածքը` շուրջ 11 տեղամասերում։ Սահմանին հրադադարի խախտումները կրում են ամենօրյա բնույթ»,- նշեց նա` հիշեցնելով, որ մայիսի 12-ից հետո ՀՀ–ը դիմել էր ՀԱՊԿ–ին հայ–ադրբեջանական սահմանին մոնիթորինգ անելու առաջարկով, բայց մինչ օրս պատասխան չի ստացել:

Միևնույն ժամանակ նա կառավարությանը դարձյալ կոչ արեց դիմել ՀԱՊԿ–ին ՀՀ դիտորդական առաքելություն ուղարկելու նախաձեռնությամբ։ Իսկ խորհրդարանական ընկերներին Աղաջանյանը կոչ արեց միջազգային բոլոր ատյաններում հանդես գալ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը և ՀՀ տարածքային օկուպացիան փաստող հայտարարություններով։
Նշենք, որ նոյեմբերի 14–ին ժամը 13։00-ի սահմաններում ադրեջանական ԶՈւ ստորաբաժանումները փորձել են դիրքային առաջխաղացում ապահովել ՀՀ սահմանի որևելյան ուղղությամբ, զրահատեխնիկայի օգնությամբ։ Ինչի հետևանքով նրանց հաջողվել է մեկ-երկում կմ առաջ գալ ՀՀ տարածքով, շրջափակելով չորս դիրք: Հետագայում այդ դիրքերից դուրս են բերվել թե հայկական, թե ադրբեջանական ստորաբաժանումները:

Այսօր Ադրբեջանական ԶՈՒ-ն դարձյալ ժամը 13։00-ի սահմաններում նույն ուղղությամբ փորձել է առաջխաղացում ապահովել: ՀՀ ՊՆ ավելի մանրամասն ինֆորմացիա չի հաղորդում, Ադրբեջանի ՊՆ հաղորդում է իր զորքի դիրքային առաջխաղացման մասին:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: