հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Ադրբեջանը ոչ միայն ուզում է փակել Արցախի էջը, այլև ուզում է, որ Հայաստանն ինքը նախաձեռնողը դառնա. Մամիջանյան

Ադրբեջանը ոչ միայն ուզում է փակել Արցախի էջը, այլև ուզում է, որ Հայաստանն ինքը նախաձեռնողը դառնա. Մամիջանյան

Հայաստանի իշխող կուսակցության խորհրդարանական դիվանագիտությունն ուղղված է մեկ բանի՝ Փաշինյանի իշխանությունը պահելուն։ Այս մասին այսօր Սուրբ Աննա եկեղեցու բակում ասաց ՛՛Տավուշը հանուն հայրենիքի՛՛ շարժման հավաքի բանախոս Հայկ Մամիջանյանը:

՛՛Իրենք դիվանագետներ չեն, իրենք Փաշինյանի աթոռապահներն են։ Իրենց գործուղումներն ունեն մեկ նպատակ, որպեսզի բոլորին խաբեն, իբր Հայաստանում Փաշինյանի հետ համաձայն են, իբր Հայաստանում որևէ խնդիր չեն տեսնում Արցախի ու ՀՀ-ի տարածքների հանձնման հետ կապված. ու իբր Հայաստանում ժողովրդավարություն է՛՛,-ասաց նա։

Խոսելով հունիսի 12-ին հավաքի մասնակիցների ու ոստիկանների միջև տեղի ունեցած բախման մասին՝ Մամիջանյանը նշեց, որ չկա մարդ, որի համար Մարտի 1-ը սև էջ չլինի:

՛՛Բայց Մարտի 1-ն ու հունիսի 12-ն ունեն մեկ խիստ առանցքային ընդհանրություն. երկու պարագայում էլ` թե՛ զոհերի, թե՛ մարդկանց առողջությանը պատճառված վնասի մեղավորը Նիկոլ Փաշինյանն է՝ մարտի 1-ին՝ որպես ցուցարար, հունիսի 12-ին՝ որպես վարչապետի աթոռին նստած մարդ՛՛,-նշեց բանախոսը:։

Նա անդրադաձավ նաև Արցախյան հիմնախնդրին՝ ասելով, որ Ադրբեջանն ուզում է մեկընդմիշտ փակել Արցախի հարցը:

՛՛Դեռևս ամիսներ առաջ Ադրբեջանը դիմեց Հայաստանին, որ համատեղ դիմեն ԵԱՀԿ-ին, որպեսզի փակվի Մինսկի խումբը։ Այլ խոսքով, Ադրբեջանը ոչ միայն ուզում է փակել Արցախի էջը, այլև ուզում է, որ Հայաստանը ինքը նախաձեռնողը դառնա՛՛,-ասաց Հայկ Մամիջանյանը։

  • Կիսվել: