չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Ադրբեջանը միջանցքը փակելով՝ հրահրում է պատերազմ, մենք պատերազմ չենք ուզում. Անդրանիկ Քոչարյան

Ադրբեջանը միջանցքը փակելով՝ հրահրում է պատերազմ, մենք պատերազմ չենք ուզում. Անդրանիկ Քոչարյան

Միջանցքը փակ էլ է եղել, բացվել է և այդ միջանցքի փակությունն ու նրա կենսական անհրաժեշտությունը մեր Ղարաբաղի ազգաբնակչության կոմունիկացիան պահելու համար հենց բերել է այդ պատերազմական գործողություններին: Սկսվել է պատերազմն այդ միջանցքի համար։ Այս մասին այսօր ԱԺ արտահերթ նիստում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

Քոչարյանի խոսքով՝ միջանցքը 90-ականներին էլ փակ է եղել. «1989 թվականին Ղարաբաղ կոմիտեի երկու անդամի գլխավորությամբ առաջին օգնությունը փորձեցինք հասցնել Ստեփանակերտ այդ հումանիտար միջանցքով, փակ էր: Հետո այդ փակությունը գնաց նրան, որ պետք է այդ խնդիրը լուծվեր: Ադրբեջանն այս գործողությամբ նաև վնաս է պատճառում իրեն, որովհետև 90-ականներին նմանատիպ գործողությունները բերեցին պատերազմի, պատերազմում իրենք պարտվեցին: Հիմա միջանցքը փակելով՝ նրանք հրահրում են պատերազմ, մենք պատերազմ չենք ուզում: Եթե իրենք 90-ականներին գնային խաղաղության ճանապարհով, ո՛չ Հադրութում կսկսվեր այդ գործողությունները, ո՛չ Սումգայիթում: Մեր ժողովուրդը կառուցեց սեփական բանակը, հիմա էլ 44-օրյա պատերազմից հետո մեր խնդիրն է հանգիստ կառուցել մեր անվտանգային միջավայրը՝ առաջին հերթին վերականգնել այն բոլոր կարողությունները, որոնք կապահովեն խաղաղություն: Մեր օրակարգը խաղաղությունն է, բայց միջանցքը փակելով Ադրբեջանը նաև ընկալելի է դարձնում ղարաբաղյան թեման: Հիմա մենք դիմում ենք միջազգային հանրությանը, ինչի՞ համար սկսվեց այս ամենը: Մոռացել էին, որովհետև մենք անընդհատ բանակցում էինք, ճոճանակն անընդհատ շարժվում էր, հիմա այդ ճոճանակը պետք է մի կետի կանգնի, դա խաղաղությունն է, իսկ խաղաղության համար մեզ համերաշխություն է պետք»:

Ըստ Քոչարյանի՝ ամեն ինչ պետք է անել, որպեսզի Արցախն իր ամրությունը պահի. «Միջանցքը կփակվի, կբացվի, գազը կանջատվի, կմիացվի, սա էլի ենք տեսել: Լաչինի միջանցքն անպայման կբացվի»:

Անդրադառնալով ընդդիմությանը՝ ՔՊ պատգամավորն ասաց. «Ուր գնացին մեր գործընկերները, գնացին նոր խրամատ փորելու, այստեղինը չաշխատեց, հիմա գնացել են Կառավարության մոտ, բա հո չէին գնալու ապրելու Ստեփանակերտում»:

  • Կիսվել: