երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ադրբեջանը ԼՂ-ում իրավիճակի սրումով հարվածի տակ է դնում քաղաքական գործընթացը․ Միրզոյանը՝ խորվաթ պաշտոնակցին

Ադրբեջանը ԼՂ-ում իրավիճակի սրումով հարվածի տակ է դնում քաղաքական գործընթացը․ Միրզոյանը՝ խորվաթ պաշտոնակցին

Օգոստոսի 14-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Խորվաթիայի Հանրապետության արտաքին եւ եվրոպական գործերի նախարար Գորդան Գրլիչ Ռադմանի հետ։ Այս մասին տեղեկանում է Արտաքին գործերի նախարարությունից։

Ի շարունակություն նախորդ, այդ թվում՝ հուլիսին Դուբրովնիկի համաժողովի շրջանակներում ունեցած քննարկումների՝ նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղում ահագնացող հումանիտար ճգնաժամը, ԼՂ 120 հազար բնակչության, այդ թվում՝ խոցելի խմբերի հիմնարար իրավունքների խախտումներն ու նրանց համար ստեղծված ծայրահեղ ծանր պայմանները:

ՀՀ ԱԳ նախարարը վերահաստատել է Հայաստանի կառուցողական մոտեցումը տարածաշրջանում կայունության հաստատման ուղղությամբ՝ այդուհանդերձ ընդգծելով, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի շարունակական սրումով հարվածի տակ է դնում քաղաքական գործընթացը եւ Հայաստանի ու միջազգային հանրության ջանքերը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: