շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ադրբեջանը խաղաղության մասին խոսում է սպառնալիքի լեզվով․ Արման Թաթոյան

Ադրբեջանը խաղաղության մասին խոսում է սպառնալիքի լեզվով․ Արման Թաթոյան

Հայկական կողմը պետք է խաղաղության հարցում իր գործողությունները փոխկապակցի Ադրբեջանի իրական գործողությունների հետ։ Այս մասին փետրվարի 4-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հիշեցրեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

«Խաղաղությունն ինձ համար էլ է շատ կարեւոր։ Այստեղ այլ բան է կարեւոր. հակառակորդը թշնամանքի եւ ատելության ինստիտուցիոնալ քաղաքականություն է վարում հայկական ամեն ինչի նկատմամբ։ Նայեք Ադրբեջանի նախագահի հայտարարություններին այն մասին, որ նա հպարտ է, որ թշնամու հանդեպ, այդպես է նա կոչում հայերին, ատելությամբ լի սերունդ է դաստիարակել: Քաղաքական գործիչներն ու զինվորականները հպարտանում են ատելության մեջ մեծացած սերնդով։ Այդպիսի ատելությունը չի կարող համեմատվել խաղաղության եւ ժողովրդավարության հետ։ Նրանք ոչ միայն տարածքային պահանջներ ունեն, նրանց նպատակը մարդկանց ոչնչացումն է։ Նրանք խաղաղության մասին խոսում են սպառնալիքների լեզվով»,- ասաց Թաթոյանը։

Միեւնույն ժամանակ, օմբուդսմենն ընդգծել է, որ հայերի դեմ կատարված հանցագործությունների համար հարեւան պետության ոչ մի ներկայացուցիչ չի պատժվել։ «Համեմատությունները Երկրորդ համաշխարհային պատերազմի հետ տեղին չեն: Այն ժամանակ նախաձեռնողները պատժվեցին։ Քանի դեռ ատելությունը խրախուսվում է ամենաբարձր մակարդակով, մենք մեր գործողությունները պետք է համեմատենք դրա հետ»,- եզրափակեց Արման Թաթոյանը։

  • Կիսվել: