ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանին որևէ ռազմական ծրագիր կամ նպատակ չունի. Հաջիև

Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանին որևէ ռազմական ծրագիր կամ նպատակ չունի. Հաջիև

«Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանին որևէ ռազմական ծրագիր կամ նպատակ չունի: Հայ-ադրբեջանական սահմանին իրադրության լարումը չի բխում Ադրբեջանի շահերից», - Մոսկվայում լույս տեսնող Национальная оборона ամսագրին տված հարցազրույցում այդ մասին ասել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը, գրում է azatutyun.am լրատվական կայքը:

Այսօր ամսագրի օգոստոսյան համարում տեղ գտած հարցազրույցից որոշ հատվածներ է հրապարակել Ադրբեջանի «Ազերթաջ» պետական լրատվական գործակալությունը։
 
«Ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ Ադրբեջանը Հայաստանի հետ պետական սահմանին որևէ ռազմական ծրագիր կամ նպատակ չունի», - պնդում է Հաջիևը։

  • Կիսվել: