երեքշաբթի, մայիս 6
6 / 5 / 2025
Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի կնքման խոչընդոտող գործոններ է շարունակում համարել ՀՀ Սահմանադրությունն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հարցը

Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի կնքման խոչընդոտող գործոններ է շարունակում համարել ՀՀ Սահմանադրությունն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հարցը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է Հյուսիսային Մակեդոնիայի պատվիրակությանը՝ արտաքին գործերի և առևտրի փոխնախարար Զորանա Դիմիտրովսկու գլխավորությամբ։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, կողմերը քննարկել են երկկողմ և բազմակողմ հարաբերությունների ներկայիս մակարդակը, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային օրակարգի արդիական հարցերը։

Բայրամովը Հյուսիսային Մակեդոնիայի պատվիրակությանը տեղեկացրել է Հարավային Կովկասի տարածաշրջանում  ​առկա իրողությունների, Բաքվի և Երևանի միջև կարգավորման գործընթացի, ինչպես նաև վերջնական խաղաղության կնքմանը խոչընդոտող գործոնների՝ Հայաստանի Սահմանադրությունում «Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների» (չակերտները՝ Tert.am) և ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հարցի մասին։

  • Կիսվել: