երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Ադրբեջանը Ֆրանսիայի դեսպանին բողոքի նոտա է հղել

Ադրբեջանը Ֆրանսիայի դեսպանին բողոքի նոտա է հղել

2022 թվականի հոկտեմբերի 3-ին Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարություն է հրավիրվել Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Զաքարի Գրոսը։ Այս մասին ասվում է ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդագրությունում։

Հանդիպմանը նրան բողոքի նոտա է հղվել 2022 թվականի հոկտեմբերի 1-ին Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատան մոտ ​​մի խումբ ​​հայերի կողմից դեսպանատան վարչական շենքի վրա կարմիր ներկ լցնելու և շենքի վրա վիրավորական խոսքեր գրելու համար։

Նշվում է, որ այս միջադեպը տեղի է ունեցել Ֆրանսիայի կառավարության կողմից անհրաժեշտ միջոցներ չձեռնարկելու հետևանքով ադրբեջանական կողմից Ֆրանսիայի իշխանություններին ուղղված բազմիցս պահանջների ֆոնին՝ ապահովելու դեսպանատան և նրա աշխատակիցների պաշտպանությունը։

  • Կիսվել: