հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Ադրբեջանը դիմել է ԲՐԻԿՍ-ին անդամակցելու համար, նրանցից կրկին մի քանի քայլ հետ ենք մնում․ Մարուքյան

Ադրբեջանը դիմել է ԲՐԻԿՍ-ին անդամակցելու համար, նրանցից կրկին մի քանի քայլ հետ ենք մնում․ Մարուքյան

Հայաստանի հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան, ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էում անդրադարձել Ադրբեջանի՝ ԲՐԻԿՍ-ին անդամակցությանը․

«Ադրբեջանը դիմել է ԲՐԻԿՍ-ին անդամակցելու համար:

Դեռ ամիսներ առաջ էի կանխատեսել, որ Ադրբեջանը ԲՐԻԿՍ-ին անդամակցելու հայտ է ներկայացնելու և անդամագրվելու է վերջինիս: Դրա համար առաջարկում և լոբբինգ էի անում, որ Հայաստանն ավելի շուտ դիմի և օգտագործի իր կապերը ՌԴ-Հնդկաստան-Իրան եռանկյունու աջակցությամբ՝ անդամագրվելու ԲՐԻԿՍ-ին:

ԲՐԻԿՍ-ի անդամ-պետություններն էին Բրազիլիան, Ռուսաստանի Դաշնությունը, Հնդկաստանը, Չինաստանը և Հարավային Աֆրիկան։ Այս տարի այն ընդլայնվել է՝ ներառելով նաև Եգիպտոսը, Իրանը, Եթովպիան և ԱՄԷ-ն:

Կարևոր է ընդգծել այն հանգամանքը, որ Հայաստանի առևտրային հիմնական գործընկերները ԲՐԻԿՍ-ի անդամ են:

Մենք միշտ Ադրբեջանից մեկ կամ երբեմն անգամ մի քանի քայլ ետ ենք մնում: Այդ ամենի հետևանքն էլ միշտ մեզ վրա ավելի թանկ է նստում կամ ավելի թանկ է «վաճառվում»»,- գրել է Մարուքյանը։ 
 

  • Կիսվել: