երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Ադրբեջանը չի սահմանափակվելու միայն Արցախով և չունի խաղաղության որևէ մտադրություն` անկախ Արցախի հարցից. Արման Թաթոյան

Ադրբեջանը չի սահմանափակվելու միայն Արցախով և չունի խաղաղության որևէ մտադրություն` անկախ Արցախի հարցից. Արման Թաթոյան

Ադրբեջանը չի սահմանափակվելու միայն Արցախով և չունի խաղաղության որևէ մտադրություն` անկախ Արցախի հարցից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը․

«Ադրբեջանական իշխանության նպատակը մեր զգոնությունը թմրեցնելն է և կեղծ խաղաղության շղարշով ագրեսիան առաջ տանելը, հայկական ինքնության ոչնչացումը:
 
Հիմա նրանց պետական քաղաքականության հիմնարար նպատակներից են մեր հասարակության պառակտումն ու լարվածությունը խորացնելը, Հայկական սփյուռքի հետ բոլորիս թշնամացնելը:
 
Այս ամենն ապացույցներով վեր է հանված` բոլոր անհրաժեշտ հիմնավորումներով»։

  • Կիսվել: