Ադրբեջանը չի կատարել գերեվարված 17 հայ ռազմագերիներին ազատելու մասին պայմանավորվածությունը․ Արմեն Գրիգորյան
«ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի նախաձեռնությամբ Սպիտակ տանը տեղի ունեցած իմ և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի սեպտեմբերի 27-ի հանդիպման ժամանակ եռակողմ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ մինչև սեպտեմբերի 30-ը Ադրբեջանն ազատ է արձակելու սեպտեմբերին գերեվարված 17 հայ ռազմագերիներին»,–ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԽ քարտուղարը:
Նա արձանագրել է, որ հերթական անգամ Ադրբեջանը չի կատարել իր ստանձնած պարտավորությունը:



