հինգշաբթի, մայիս 29
29 / 5 / 2025
Ադրբեջանը չի կարող հավակնություններ ներկայացնել Հայաստանիտարածքների վրա, ու իր բերանը լեզու դնողը հենց այս իշխանություններն են. Գառնիկ Դանիելյան

Ադրբեջանը չի կարող հավակնություններ ներկայացնել Հայաստանիտարածքների վրա, ու իր բերանը լեզու դնողը հենց այս իշխանություններն են. Գառնիկ Դանիելյան

Ես խորապես համոզված եմ, որ եթե անգամ Փաշինյանը գնա հանրաքվեի, դա տապալվելու է, որովհետև մեր հայրենակիցների ճնշող մեծամասնությունը ոչ պատրաստ է, ոչ էլ կողմ է նրան որ Ալիևի և Էրդողանի ցուցումով Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը փոխվի։ Այս մասին, այսօր՝ մայիսի 27–ին, ԱԺ–ում լրագրողն երի հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ անդրադառնալով նրան, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց, որ եթե ՍԴ–ն որոշի, որ խաղաղության պայմանագիրը հակասում է ՀՀ սահմանադրությանը, ապա ինքը կնախաձեռնի հանրաքվե, Սահմանադրությունը փոխելու համար։

«Դա բոլորիս արժանապատվության, թասիբի, նամուսի հարցն է. ի՞նչ է նշանակում, թուրքերն ու ադրբեջանցիները պահանջում են, որ մեր սահմանադրությունը փոխվի, ինքն էլ գա  քարոզ անի, որ մեր սահմանադրությունը փոխվի։ Բա ու՞ր է այդ ինքնիշխանությունը, սուվերենությունը, որտե՞ղ կորավ այդ ինքնիշխանությունը։ Փաշինյանն իր հյուրերին տանում է սահմանի պատի մոտ, իսկ ԱԼիևը իր հյուրերին տանում է Շուշի։ Այդ փշալարն էլ, պատն էլ մեր երկրի անվտանգություն չեն ապահովում, տեսե՞լ եք՝ ինչ ամրաշինական աշխատանքներ է կատարում ադրբեջանական կողմը։ Կամ այդ փշալարից մի քանի կիլոմետր հեռավորության վրա, Բերդի տարածաշրջանում կրակոցներ են լինում»,–ասաց նա։

Անդրադառնալով Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, որ խաղաղության պայմանագիրը ստորագրելուց հինգ րոպե հետո հայերն ու ադրբեջանցիները սկսելու են իրար հետ առևտուր անել, Գառնիկ Դանիելյանն ասաց. «Դուք ո՞նց եք պատկերացնում, եթե թշնամական պետությունը ամեն օր հայտարարում է, որ Հայաստանի տարածքների նկատմամբ հավակնություն ունի, ասում է՝ Արևմտյան Ադրբեջան, ցուցակներ է հրապարակում, ըստ այդ ցուցակների տարբեր տարածաշրջաններ պիտի ադրբեջանցիներով բնակեցվեն, առեւտուր անե՞ն։

Ալիևն է գլուխ պատին տալիս, որ նման համեմատություն է անում, ինքը ցեղասպան ղեկավար է, բռնապետ ղեկավար է։ Ադրբեջանը չի կարող հավակնություններ ներկայացնել Հայաստանի Հանրապետության տարածքների վրա, ու իր բերանը լեզու դնողը հենց այս իշխանություններն են: Նախկինում նման հայտարարություններ չեն արվել: Հիմա այնքան է հաբրգել Ալիև կոչվածը, որ արդեն բացեիբաց հայտարարություններ է անում և դրա համար պատասխանատվության չի ենթարկվում: Բա Հռոմի ստատուտը էին ընդունում, որ Ալիևին պատասխանատվության ենթարկեն, ի՞նչ եղավ այդ Հռոմի ստատուտը»,–ասաց նա։

  • Կիսվել: