երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Ադրբեջանում աշխատանքային խումբ է ստեղծվել «Արևմտյան Ադրբեջան»-ում ապրած ադրբեջանցիների վերադարձի հետ կապված հարցերի համար․ Ալիև

Ադրբեջանում աշխատանքային խումբ է ստեղծվել «Արևմտյան Ադրբեջան»-ում ապրած ադրբեջանցիների վերադարձի հետ կապված հարցերի համար․ Ալիև

Ադրբեջանում աշխատանքային խումբ է ձևավորվել, որի գործունեության շրջանակում լինելու են, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան»-ում ապրած ադրբեջանցիների վերադարձի հետ կապված հարցերը։ Այս մասին մամուլի ասուլիսի շամանակ հայտարարեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Նշենք, որ Ադրբեջանի նախագահը տարբեր տարիների իր ելույթներում բազմիցս ասել է, թե իբր ներկայիս Հայաստանը «հինավուրց ադրբեջանական հող է»՝ հատկապես նշելով Սյունիքի, Երևանի, Սևանի մասին և ընդգծելով, որ այժմ դրանք «ադրբեջանական չեն պատմական անարդարության պատճառով»։ «Արևմտյան Ադրբեջան» ասելով՝ նա նկատի ունի Հայաստանի Հանրապետության տարածքը։

«Մենք աշխատանքներ ենք սկսել․ «Արևմտյան Ադրբեջան»-ից արտաքսվածները պետք է վերադառնան իրենց տներ։ Սրա հետ կապված աշխատանքային խումբ է ստեղծվել»,- նշեց Ալիևը։

  • Կիսվել: