երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ադրբեջանն իր համաձայնությունը տվել է, սակայն չենք կարող ասել, թե արդյո՞ք դրանք ձևական չեն․ Արմեն Խաչատրյանը՝ խաղաղության պայմանագրի մասին

Ադրբեջանն իր համաձայնությունը տվել է, սակայն չենք կարող ասել, թե արդյո՞ք դրանք ձևական չեն․ Արմեն Խաչատրյանը՝ խաղաղության պայմանագրի մասին

Նիկոլ Փաշինյանը, երբ ցանկանում, գնում է Սյունիքի մարզ, իմ ներկայությունն այնտեղ այդքան էլ անհրաժեշտ չի եղել, ես այդ օրը այլ աշխատանքներով՝ պաշտպանական բնագավառին վերաբերող, եղել եմ այլ մարզում, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։

Խաչատրյանը նաև անդրադարձավ Փաշինյանի այսօրվա հայտարարություններին, ըստ որի, Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի 3 սկզբունքները համաձայնվեցվել են.«Այդ երեք կետի շուրջ կա համաձայնություն և՛ միջազգային հանրության, և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի կողմից, գոնե, ձևական համաձայնություն կա։ Ուզում ենք համոզվել, որ այդ համաձայությունն Ադրբեջանի կողմից ոչ թե ձևական է, այլ՝ իրական, քանի որ արդեն երկրորդ հանդիպումն է, որը չի լինում այդ հարցերը քննարկելու համար»։

Նա ավելացրեց, որ անկլավների հարցը չի քննարկվել.«Ադրբեջանն իր համաձայնությունը տվել է, սակայն չենք կարող ասել, թե արդյո՞ք դրանք ձևական չեն։ Այս պահին ինչ-որ հապաղումներ ենք տեսնում, ինչը լավ չէ։ Սակայն, ամենավատ բանն այն է, երբ ընդհանրապես բանակցություններ տեղի չեն ունենում։ Այսօր բանակցային գործընթացում բավականին մեծ առաջընթաց կա։ Ադրբեջանը մի շարք սկզբունքներում համաձայնություն տալիս է։ Միջազգային հանրությունը կարող է  ճնշումներ գործադրել  Ադրբեջանի վրա, դրանք որոշակի առումով տեղ են հասնում, կյանքի են կոչվում։ Այս «ձնագունդը» գնալով մեծանում է, և խաղաղության պայմանագիրը կյանքի է կոչվելու Ադրբեջանի մասնակցությամբ»։

  • Կիսվել: