հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ադրբեջանն ինձ չի կարող լռեցնել կամ ահաբեկել. Մարինա Կալյուրանդ

Ադրբեջանն ինձ չի կարող լռեցնել կամ ահաբեկել. Մարինա Կալյուրանդ

Եվրախորհրդարանը կարծում է, որ ռուս խաղաղապահները ձախողել են անվտանգության ապահովման իրենց պարտավորությունն, կարծում եմ՝ նրանց պետք է փոխարինել ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի խաղաղապահներով: Այս մասին Հանրային ՀԸ-ի հետ զրուցյում ասել է Էստոնիայի նախկին արտգործնախարար, Եվրախորհրդարանի պատգամավոր, ԵՄ-Հարավային Կովկաս համագործակցության հանձնաժողովների նախագահ Մարինա Կալյուրանդը՝ խոսելով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի մասին:

Նա հիշեցրել է, որ նախորդ շաբաթ Եվրախորհրդարանում բանաձև է ընդունվել, որով կոչ է արվում Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը:

՛՛Եվրախորհրդարանն ունի 705 անկախ անդամ, սա մեծ ժողովրդավարական մարմին է, որը երբեք չի հանդուրժի միջազգային մարդասիրական իրավունքի խախտումներ՛՛,-ասել է Կալյուրանդը

Խոսելով Արցախում ստեղծված իրավիճակի մասին՝ Կալյուրադնն  ասել է, որ այն, ինչ հիմա տեսնում ենք, մարդասիրական աղետ է: ՛՛120 հազար հայի հումանիտար աղետի շեմին հասցնելը անընդունելի է 21-րդ դարում՛՛,-նշել է նա:

Խոսելով իրենց կողմից գործնական հնարավոր քայլերի մասին՝ Կալյուրանդն ասել է, որ Եվրախորհրդարանը միայն հայտարարությունների հնարավորություն ունի, սակայն միևնույն ժամանակ շեշտել է, որ իրենք կարող են տարբեր հարցերով դիմել այլ կառույցների:

Մանրամասները՝ տեսանյութում.

 

  • Կիսվել: