երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ադրբեջանն ի ցույց է դնում ընդդեմ ԼՂ-ի եւ Հայաստանի նոր ռազմական սադրանք ձեռնարկելու իր մտադրությունը․ Փաշինյան

Ադրբեջանն ի ցույց է դնում ընդդեմ ԼՂ-ի եւ Հայաստանի նոր ռազմական սադրանք ձեռնարկելու իր մտադրությունը․ Փաշինյան

Ադրբեջանը շարունակում է ապօրինի արգելափակված պահել Լաչինի միջանցքը. Հումանիտար ճգնաժամը ԼՂ-ում հասել է գագաթնակետին: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 7-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ակնհայտ է, որ Ադրբեջանն այս գործողություններով ի ցույց է դնում ընդդեմ ԼՂ-ի եւ Հայաստանի նոր ռազմական սադրանք ձեռնարկելու իր մտադրությունը: Նման սադրանքը հիմնավորելու համար շրջանառության մեջ են դրվում կեղծ եւ իրականությանը  չհամապատասխանող թեզեր: Կարծում եմ՝ իրավիճակն այնպիսին է, որ միջազգային հանրությունը, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ երկրները պետք է լրջագույն միջոցներ ձեռնարկեն, որ մեր տարածաշրջանում նոր պայթյունը կանխելու համար»,-ասաց նա:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: