երեքշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2024
Ադրբեջանն ասում է՝ դու ինձ չես թողել, որ ես 30 տարի ապրեմ, ես էլ քեզ չեմ թողնի, որ դու ապրես. Փաշինյան

Ադրբեջանն ասում է՝ դու ինձ չես թողել, որ ես 30 տարի ապրեմ, ես էլ քեզ չեմ թողնի, որ դու ապրես. Փաշինյան

Ադրբեջանն ասում է՝ դու ինձ չես թողել, որ ես 30 տարի ապրեմ, ես էլ քեզ չեմ թողնի, որ դու ապրես։ Այս մասին ՔՊ քաղաքական ժողովում ՔՊ-ի առաքելության, ժողովրդական գաղափարախոսության և արտաքին մարտահրավերների մասին ելույթի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Ադրբեջանն ասում է՝ դու ինձ չես թողել, որ ես 30 տարի ապրեմ, ես էլ քեզ չեմ թողնի, որ դու ապրես․ պիտի վրեժս քեզնից լուծեմ։ Սա ամենամեծ մարտահրավերն է, որը պիտի հաղթահարենք։

Կան նաև մեծ երկրներ, միջազգային խաղացողներ, որոնք ասում են՝ մի րոպե, ո՞նց թե դու ուզում ես ապրել․ դու ախր ապրող ժողովուրդ չես, դու տառապող ժողովուրդ ես, դու պետք է տառապես, պետք է գաղթես, կոտորվես, մաքառես, և այդ ամեն ինչի միջոցով պետք է գաս ինձնից փրկություն աղերսես, և ես պետք է գամ քեզ փրկեմ, որ դու շարունակես կոտորվել, մաքառել...»:

  • Կիսվել: