հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ադրբեջանն ակտիվ քարոզչական, դիվանագիտական, ռազմական նախապատրաստություն է իրականացնում, որը նման է մարտական գործողությունների վրսկսման. Աբրահամյան

Ադրբեջանն ակտիվ քարոզչական, դիվանագիտական, ռազմական նախապատրաստություն է իրականացնում, որը նման է մարտական գործողությունների վրսկսման. Աբրահամյան

Ադրբեջանը վերջին մեկ ամսվա ընթացքում ակտիվ քարոզչական, դիվանագիտական և ռազմական նախապատրաստություն է իրականացնում, որը նման է մարտական գործողությունների վրսկսման: Այս մասին այսօր ասել է ՛՛Պատիվ ունեմ՛՛ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

Նա նշել է, որ Ադրբեջանը վերջին մեկ ամսվա ընթացքում թիրախավորում է ինչպես Արցախի ու Հայաստանի առաջնագծում տեղակայված մարտական դիրքերը, ռազմական օբյեկտները, այնպես էլ՝ քաղաքացիական ենթակառուցվածքներն ու խաղաղ բնակիչներին։

Աբրահամյանի խոսքով՝ մարտական գործողությունների վերսկսման հավանականությունը կտրուկ աճել է:

՛՛Այս իրավիճակում շատ կարևոր է հասկանալ՝ ի՞նչ է անում պետությունը, ի՞նչ է անում իշխանությունը՝ զսպելու, կանխելու կամ հնարավոր գործողությունների վերսկսման պարագայում Ադրբեջանի մռթին հասցնելու համար՛՛,-ասել է պատգամավորը:

  • Կիսվել: