երեքշաբթի, հունիս 11
11 / 6 / 2024
Ադրբեջանին փռեցին ասֆալտին․ Նաիրա Զոհրաբյան

Ադրբեջանին փռեցին ասֆալտին․ Նաիրա Զոհրաբյան

Ստրասբուրգում քննարկեցինք Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների թեմայով զեկույցն ու մեր հարեւան երկրին ԵԽԽՎ-ում փռեցին ասֆալտին։ Այս մասին գրում է ԲՀԿ-ական պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը։

«Ադրբեջանցի Սամեդը մի լալահառաչ շոու կազմակերպեց, թե ինչ իրավունքով են հայ պատգամավորները ընդհանրապես խոսում եւ ո՞վ է Եվրոպայի խորհուրդը, որ քննարկի Ադրբեջանին»,- գրում է Զոհրաբյանը։

Նրա փոխանցմամբ՝ շոուն, սակայն, փառահեղորեն տապալվեց, Ադրբեջանին ուղղակիորեն փռեցին ասֆալտին, ծեփեցին պատերին՝ հիշելով խավիարից մինչեւ ադրբեջանական կոռուպցիոն լվացքատուն, վերջում էլ ձայների առավելագույն մեծամասնությամբ ընդունելով քաղբանտարկյալների մասով բանաձեւը։

«Առաջին անգամ վերջին շատ երկար տարիների ընթացքում Ադրբեջանին չհաջողվեց տապալել քաղաքական բանտարկյալների թեմայով զեկույցը։ Ադրբեջանական խավիարը, գոնե այս պահին, Եվրոպայի խորհրդում դադարել է գործոն լինելուց։
Եւ դա փաստ է»,- գրում է նա։

  • Կիսվել: