չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ադրբեջանին մեծածավալ պատերազմը ձեռնտու չէ. Պապյան

Ադրբեջանին մեծածավալ պատերազմը ձեռնտու չէ. Պապյան

«Ադրբեջանի խնդիրը Ղարաբաղը չէ, Ադրբեջանի խնդիրը, իրենց խոսքն եմ ասում՝ «հայկական անիծյալ սեպը» վերացնելն է»,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը:
 
Նա նշեց, որ Ադրբեջանը չի ցանկանում լուծել արցախյան խնդիրը և չի գնա մեծածավալ պատերազմի, քանի որ իր համար դա ձեռնտու չէ:
 
«Ադրբեջանին ձեռնտու է սողացող պատերազմը: Քանի որ ցանկացած պատերազմի դեպքում արդյունքն անկանխատեսելի է, Ադրբեջանը վստահ չէ, որ հաստատապես վճռորոշ ռազմական հաղթանակ կունենա»,-ասաց Պապյանը:
 
Բացառելով լայնամասշտաբ ռազմական գործողությունները՝ նա, այնուամենայնիվ, հավանական համարեց Ապրիլյան պատերազմի նման իրավիճակները՝ նշելով, որ հնարավոր են պատերազմական բռնկումներ:

  • Կիսվել: