Ադրբեջանից Հայաստան պատվիրակություն է ժամանել
Հայաստանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ադրբեջանական ինքնաթիռ է այսօր վայրէջք կատարել։
ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից Sputnik Արմենիային հայտնեցին, որ ինքնաթիռով ադրբեջանական պատվիրակություն է ժամանել Երևան, սակայն այլ մանրամասներ չհայտնեցին։
Ադրբեջանական ԶԼՄ–ների հաղորդմամբ` Հայաստան է ժամանել Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունը։
Նշենք, որ Շահին Մուստաֆաևն Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի դելիմիտացիայի պետական հանձնաժողովի նախագահն է։


