ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ադրբեջանի զինուժը պետք է դուրս բերվի ՀՀ ինքնիշխան տարածքից․ Արարատ Միրզոյանն ասել է Բլինքենի և Բայրամովի հետ հանդիպմանը

Ադրբեջանի զինուժը պետք է դուրս բերվի ՀՀ ինքնիշխան տարածքից․ Արարատ Միրզոյանն ասել է Բլինքենի և Բայրամովի հետ հանդիպմանը

Սեպտեմբերի 19-ին, ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակներում, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։

Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը ընդգծել է, որ ադրբեջանական զինված ուժերը պետք է դուրս բերվեն ՀՀ ինքինիշխան տարածքից, ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումն անընդունելի են, իսկ հետագա էսկալացիաների կանխարգելման նպատակով պետք է ներդրվեն միջազգային մեխանիզմներ։ ՀՀ ԱԳ նախարարը կարևորել է հումանիտար խնդիրների, այդ թվում` ռազմագերիների հայրենադարձման շուտափույթ կարգավորումը։

Նախարար Միրզոյանը վերահաստատել է հայկական կողմի պատրաստակամությունը՝ ներգրավվելու հարաբերությունների համապարփակ կարգավորման գործընթացում։

Տեսադարան

Տեսադարան

 

Տեսադարան

  • Կիսվել: