շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ադրբեջանի վրա աննախադեպ միջազգային ճնշում կա, մեր դիվանագիտական քաղաքականությունը վերջին մեկ-երկու տարվա ընթացքում շատ լավ եմ գնահատում. Սիմոնյան

Ադրբեջանի վրա աննախադեպ միջազգային ճնշում կա, մեր դիվանագիտական քաղաքականությունը վերջին մեկ-երկու տարվա ընթացքում շատ լավ եմ գնահատում. Սիմոնյան

Երեկ հասցեական ճնշում եղավ Ադրբեջանի վրա ԵՄ-ի կողմից, արձանագրվեց, որ պետք է անհապաղ պետք է լքեն Հայաստանի ինքնիշխան տարածքը, նաեւ գերիները պետք է վերադարձվեն. Դիվանագիտական առումով, համաշխարհային ռումով ունենք բոլորի կոմից միանշանակ գնահատական, որ Ադրբեջանի զորքը ներխուժել է ՀՀ տարածք, եւ դա բնականաբար, ունենալու է իր հետեւանքները քաղաքական իմաստով: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Շատ չեմ ուզում մտնել մանրուքների մեջ, բայց հայկական բանակն այսօր ի զորու է հարցի լուծման հետ կապված որոշակի քայլեր ձեռնարկել: Այլ հարց է, թե արդյոք դա կբերի ավելի մեծ էսկալացիայի, թե ոչ: Այդ առումով էլ թույլ տվեք, որ ես լռեմ, թույլ տամ, որ ՊՆ-ի ներկայացուցիչը ասի՛՛:

Ինչպես վստահեցրեց Սիմոնյանը՝ հիմա Ադրբեջանի վրա աննախադեպ միջազգային ճնշում կա:

՛՛Այդ միջազգային ճնշումը մեր թիմային աշխատանքի շնորհիվ է: Մեր դիվանագիտական քաղաքականությունը վերջին մեկ-երկու տարվա ընթացքում ես շատ լավ եմ գնահատում:

Հիշում եք՝ ինձ հարցնում էիք՝ արդյոք ճիշտ է Լիլիթ Մակունցին նշանակել ԱՄՆ-ում դեսպան: Ես ասացի, որ նա լինելու է մեր լավագույն դեսպաններից մեկը: Դուք տեսաք, թե որքանով ակտիվացան հայ-ամերիկյան հարաբերությունները: Երկար ժամանակ ասում էին, թե ԱԳՆ-ն գլխատվել է, տեսնում ենք՝ որքան ճիշտ է պարոն Միրզոյանի ու իր թիմի աշխատանքն այնտեղ՛՛,-եզրափակեց նա:

 

  • Կիսվել: