Ադրբեջանի վերջնական նպատակը Սյունիքը վերցնելն է․ Վազգեն Մանուկյան
Մի բանը շատ հստակ է, որ Ադրբեջանի համար Ղարաբաղի հարցը ստրատեգիական չէր, այլ պրեստիժի հարց էր, պատվո հարց էր և իրենք լուծում են այդ հարցը։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ է հակառակորդը կրակում հենց Երասխի հատվածում։
Նրա խոսքով՝ Ադրբեջանը կրակելու է շատ տարբեր տեղերից, կրակելու է մի տեղ, վերցնելու է ուրիշ տեղ։
«Սյունիքի հարցը ստրատեգիական հարց է ոչ միայն Ադրբեջանի համար, այլ ամբողջ թուրքախոս ժողովուրդների։ Ինչ իրենք անեն, կարող է անկապ թվալ առաջին հայացքից, բայց վերջնական նպատակն է Սյունիքը վերցնելը»,- ասաց Վազգեն Մանուկյանը։
Նշենք, որ մի քանի օր է՝ լարված իրավիճակ է նաեւ հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում։



