ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունում բոլորը ռազմական հանցագործներ են․ Տարոն Սիմոնյան

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունում բոլորը ռազմական հանցագործներ են․ Տարոն Սիմոնյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Տարոն Սիմոնյանի խոսքով՝ ակնհայտ է, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունում բոլորը ռազմական հանցագործներ են․

«Այն, որ նրանց քաղաքականությունը ռասիստական է, ակնհայտ է։ Պարտադիր չէ, որպեսզի Ադրբեջանում այգի բացեն եւ աշխարհին ցուցադրեն իրենց կողմից իրագործված ակնհայտ հանցանքները, որպեսզի հայ պատգամավորները հասկական, որ գործ ունեն հանցագործների հետ: Պարտադիր չէ, որպեսզի այդ ամենը տեիղ ունենա, որպեսզի գործող իշխանությունը հասկանա, որ նման հանցավոր ռեժիմի հետ անհնար է տնտեսական կամ այլ բարեկամական հարաբերությունների մասին բանակցություններ վարել»,-ԱԺ նիստի ընթացքում հայտարարեց  պատգամավորը:

Սիմոնյանի խոսքով՝ բավական է միայն քաղաքական գրագիտություն դրսեւորել՝ հասկանալու համար, որ ցանկացած հայտարարություն եւ խոսք նշանակություն ունի: «Դուք պետք է հասկանայիք՝ ինչպես պետք է խոսել հանցագործների հետ»,-եզրափակեց Սիմոնյանը: 

  • Կիսվել: