շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ադրբեջանի քաղաքականությունն առայսօր եղել է դեստրուկտիվ․ Շավարշ Քոչարյան

Ադրբեջանի քաղաքականությունն առայսօր եղել է դեստրուկտիվ․ Շավարշ Քոչարյան

Ադրբեջանի քաղաքականությունն առայսօր եղել է դեստրուկտիվ։ Այս մասին այսօր Միսկում հայ լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախագահ Էլմար Մամեդյարովի պաշտոնանկությանը:

Դիտարկմանը, որ Իլհամ Ալիեւը հայտարարել էր, թե Էլմար Մամեդյարովը փորձել է Հայաստանի հետ համագործակցել, Շավարշ Քոչարյանն արձագանքեց. «Կարծում եմ՝ այստեղ խնդիրը ոչ այնքան արտաքին է, քան ներքին: Ադրբեջանում վաղուց են տեղի ունենում կադրային փոփոխություններ եւ այնպիսի տպավորություն է, որ այդ կադրային փոփոխությունները  շատ հեռահար նպատակներ, ընդհուպ մինչեւ նախագահի փոփոխություն»:

  • Կիսվել: