երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Ադրբեջանի քաղաքականության կոշտացումը հո Էրդողանի այցով չի պայմանավորված․ Ալեն Սիմոնյան

Ադրբեջանի քաղաքականության կոշտացումը հո Էրդողանի այցով չի պայմանավորված․ Ալեն Սիմոնյան

«Որքանով ես հասկանում եմ Էրդողանի այցի հետ է կապված, կարծում եմ, որ պատճառը դա է եղել»,- լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման հետաձգմանը՝ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Անդրադառնալով լրագրողի այն հարցին, թե հնարավոր է, որ Էրդողանի այցից հետո Ադրբեջանն իր քաղաքականությունն ավելի կոշտացնի՝ Սիմոնյանն ասաց. «Իր քաղաքականության կոշտացումը հո Էրդողանի այցով չի պայմանավորված, պայմանավորված է մեր դիրքից, մեր ասելիքից, պայմանավորված է մեր միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ: Օրինակ՝ միջացքի մասին խոսակցությունը, հայկական կողմը դրսևորեց իր կամքը և ասաց, որ նման բան չի լինելու և կարծես թե այդ ընկալումը եղավ, որ իրոք նման բան չի նախատեսվել, չնայած որոշները փորձեցին սակարկել ու ասել, որ ինչ-որ բան է խոստացել պարոն Փաշինյանը, նաև տեսնում ենք, որ ադրբեջանական հռետորաբանությունից դա նույնպես դուրս է եկել կամ ինչ-որ ձևով փորձում են ներկայացնել, որ դա նկատի չունեն: Կարող ենք այս ամենը նույն ձևով պրոյեկտել բանակցությունների գործընթացի վրա, կարող է ամենապարզունակ կետի հետ կապված նման վիճակ լինի»:

Թե արդյոք ՀՀ-ին կարող են պարտադրել՝ ԱԺ նախագահն ասաց. «Պարտադրանք չի կարող լինել, որովհետև ՀՀ իշխանությունն ընտրված է, եթե մենք ընտրված չլինեինք, եթե Հայաստանի իշխանությունն ընտրված չլիներ, այո, պարտադրանք կարող էր լինել: Հայաստանն այսօր մեծ հաջողություն է գրանցում ժողովրդավարության աստիճանի մակարդակով և աշխարհն այսուհետ այս ամենն ընկալում է որպես հարձակում ժողովրդավարության նկատմամբ: Ճիշտ է՝ մենք մեր սխալներն ունենք, ամեն ինչ չէ իդեալական, բայց ակնհայտ է առաջընթացը, ակնհայտ է իշխանության կամքը եղած խնդիրը նույնպես լուծելու և շտկելու»

  • Կիսվել: